Լիբիայի ափերի մոտ այսօր ավելի քան 600 միգրանտ է փրկվել

Իտալիայի առափնյա պահակախումբը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես են ռետինե նավակից մարդկանց տեղափոխում Իտալիային պատկանող նավ:
libia-migrant

Լիբիայի ափերի մոտ այսօր ավելի քան 600 միգրանտ է փրկվել: Իտալիայի առափնյա պահակախումբը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես են ռետինե նավակից մարդկանց տեղափոխում Իտալիային պատկանող նավ:

Նախորդ երկու օրերին էլ ավելի քան հազար միգրանտ էր փրկվել՝ կրկին Լիբիայի ափերի մոտ: Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարվա սկզբից ավելի քան 3 հազար մարդ է մահացել Միջրկրական ծովը կտրել-անցնելու եւ Եվրոպա հասնելու ճանապարհին: Մոտ 250 հազար միգրանտի էլ ծովային ճանապարհով հաջողվել է հասնել Եվրոպա:

*

*