Լիբիան ազատ է արձակել ձերբակալված 6 թուրքերին

Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում էր, որ նրանց ազատ չարձակելու դեպքում լիբիական օբյեկտները կթիրախավորվեն
turqia

Լիբիայում գեներալ Հալիֆե Հաֆթարի ենթակայության տակ գտնվող ուժերի կողմից ձերբակալված` Թուրքիայի 6 քաղաքացիներն ազատ են արձակվել. տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Նշենք, որ Հաֆթարի զորքերի խոսնակը շաբաթ օրը հայտարարել էր, որ արգելում են Լիբիայից Թուրքիա կոմերցիոն թռիչքները, իսկ իրենց աջակիցներին կոչ են արել հարձակվել Թուրքիայի նավերի ու օբյեկտների վրա: Պատճառը, ըստ նրանց այն է, որ Անկարան աջակցում է Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչում ստացած կառավարությանը: Արդյունքում` ձերբակալվել էին լիբիական նավի վրա աշխատող 6 թուրքեր: Սակայն Հաֆթարի մամլո խոսնակը հայտարարել էր, որ իրենք ոչ մի կապ չունեն այդ ձերբակալությունների հետ:

Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում սպառնում էր, որ քաղաքացիներին ազատ չարձակելու դեպքում լիբիական օբյեկտները կթիրախավորվեն:

Հիշեցնենք, որ Լիբիայում 2011 թվականից, երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, երկիշխանություն է երկրի մի մասը վերահսկում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը, մյուսը Հաֆթարի բանակը:

*

*