Լիբանանում շրջանառվում է վարչապետի հավանական թեկնածուի անունը

Նա սերտ կապեր ունի սաուդյան թագավորական ընտանիքի հետ:
muhamad-safadi

Լիբանանում Սաադ Հարիրիի հրաժարականից ավելի քան 2 շաբաթ անց շրջանառվում է վարչապետի հավանական թեկնածուի անունը: Նա գործարար, երկրի ֆինանսների նախկին նախարար 75-ամյա Մուհամեդ Սաֆադին է, որը սերտ կապեր ունի սաուդյան թագավորական ընտանիքի հետ:

Միջազգային լրատվամիջոցնեը հաղորդում են, որ նրա թեկնածությունն առաջադրելու որոշում է ընդունվել նախկին վարչապետ Հարիրիի եւ շիայական երկու ուժերի՝ «Հզբոլահի» եւ «Ամալի» ներկայացուցիչների միջեւ հանդիպումից հետո: Սաֆադիի հավանական նշանակման լուրերից հետո Լիբանանում նորից զանգվածային ցույցեր են սկսվել: Որոշ ցուցարարներ իրենց բողոքի ակցիան կազմակերպել են Տրիպոլիում եւ Բեյրութում գտնվող Սաֆադիի տների մոտ:

«Դուրս արի, գո´ղ, դու նրանցից մեկն ես»,- «Ալ Ջազիրայի» հաղորդմամբ՝ բացականչել են ցուցարարները:

*

*