Լիբանանի վարչապետի հրաժարականը պաշտոնական չէ

Սաուդյան Արաբիան եւ Հարիրիի օգնականները հերքել են, թե Սաադ Հարիրին տնային կալանքի տակ է պահվում Ռիադում:
saad-hariri

Լիբանանում վստահ են, որ Սաադ Հարիրին, որն անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում հայտարարեց Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին, բռնի պահվում է Էր-Ռիադում: Պաշտոնական Բեյրութն էլ ծրագրում է համագործակցել այլ պետությունների հետ՝ նրա վերադարձը Լիբանան ապահովելու համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի:

Սաուդյան Արաբիան եւ Հարիրիի օգնականները հերքել են, թե Սաադ Հարիրին տնային կալանքի տակ է պահվում Ռիադում: Մինչդեռ Լիբանանում համարում են, որ Հարիրիի հրաժարականը պաշտոնական չէ, քանի դեռ նախագահ Միշել Աունն անձամբ չի ստացել այն եւ բացատրություն չկա այդ որոշման վերաբերյալ: Այդպիսով, Սաադ Հարիրիի կառավարությունն էլ շարունակելու է լիակատար գործել:

*

*