Լիբանանի կառավարությունը համաձայնել է ընդունել վարչապետ Սաադ Հարիրիի առաջարկած բարեփոխումների փաթեթը

Լիաբանանում զանգվածային ցույցեր են անցկացվում. մեղադրում են իշխանություններին ապաշնորհ կառավարման եւ կոռուպցիայի համար
libanan,-cuycer

Լիբանանի կոալիցիոն կառավարությունը համաձայնել է ընդունել վարչապետ Սաադ Հարիրիի առաջարկած բարեփոխումների փաթեթը՝ թեթեւացնելու տնտեսական ճգնաժամը երկրում:

Ակնկալվում է, որ կառավարությունն այսօր ավելի ուշ նիստ կգումարի՝ այն պաշտոնապես հավանության արժանացնելու համար:

Լիբանանում մի քանի օր է զանգվածային ցույցեր են անցկացվում: Ցուցարարները եղադրում են իշխանություններին ապաշնորհ կառավարման եւ կոռուպցիայի համար:

*

*