Լիբանանում հինգ մահապարտ է պայթեցրել իրեն

3 զինվորական վիրավորվել է պայթյունի, եւս չորսը՝ հարձակվողներից մեկի նետած ձեռքի նռնակի հետեւանքով:
libanan

Լիբանանում 5 մահապարտ ահաբեկիչ է պայթեցրել իրեն՝ թիրախավորելով լիբանանցի զինվորականներին, որոնք խուզարկում էին Սիրիայի սահմանին մոտ գտնվող փախստականների ճամբարները:

3 զինվորական վիրավորվել է պայթյունի, եւս չորսը՝ հարձակվողներից մեկի նետած ձեռքի նռնակի հետեւանքով: Հաղորդվում է, որ զինվորականները Լիբանանի Արսալ շրջանում տեղակայված սիրիացի փախստականների 2 ճամբարում զինյալներ եւ զենք ու զինամթերք էին որոնում:

*

*