Լիբանանում ձերբակալվել են «ԻՊ»-ի հետ կապեր ունեցող գրոհայիններ

Ձերբակալվածները խոստովանել են, որ ծրագրում էին հարձակումներ․․․
libanan-ip

Լիբանանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունեցող գրոհայինների: Ինչպես հաղորդում է«ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է Ռոյթերսը:

Երկրի անվտանգության ծառայությունները հայտնում են, որ ձերբակալվածների թվում են Եմենի, Պաղեստինի և Սիրիայի քաղաքացիներ: Ձերբակալվածները խոստովանել են, որ ծրագրում էին հարձակումներ ու ահաբեկչական գործողություններ քաղաքացիների և զինվորականների հանդեպ: Հաղորդվում է, որ ահաբեկչական գործողություններ ծրագրվում էին ինչպես Բեյրութի հարավում, այնպես էլ Տրիպոլի քաղաքում:

*

*