Լիբանանում արդեն 7-րդ օրն է՝ բողոքավորները ճանապարհներ են փակում

Այս անգամ նրանց փորձել են խոչընդոտել զինվորականները. մի քանիսը հիվանդանոց է տեղափոխվել
libanan,-cuyc

Լիբանանում արդեն 7-րդ օրն է՝ մարդիկ փողոց են դուրս գալիս՝ չնայած որ 2 օր առաջ կառավարությունը համաձայնել էր մասամբ կատարել ցուցարարների պահանջները՝ երկրում տնտեսական ճգնաժամը մեղմելու համար:

Բողոքավորները կրկին ճանապարհներ են փակել, ինչին փորձել են խոչընդոտել զինվորականները: Ականատեսների խոսքով՝ նրանք հարվածել են ցուցարարներին, մի քանիսը հիվանդանոց է տեղափոխվել:

«Ռոյթերս» գործակալության տեղեկություններով, ամեն դեպքում, բանակը դեռեւս խուսափում է բիրտ ուժի կիրառումից՝ փորձելով համոզել ցուցարարներին բացել ճանապարհները:

*

*