Լիբանանի խորհրդարանում չի հաջողվել նիստ գումարել

Բանկերը մեկշաբաթյա դադարից հետո վերսկսել են աշխատանքը
libanan,-cuycer

Լիբանանի խորհրդարանը շրջափակած ցուցարարները չեն թողել, որ երկրի օրենսդիր մարմինը գումարի առաջին նիստը վերջին 2 ամսվա մեջ: Նիստի օրակարգում ներառված էր նաեւ երկրում ընդհանուր համաներում հայտարարելու հարցը, ինչին ցուցարարները դեմ են՝ պատճառաբանելով, թե չեն ուզում, որ համաներմամբ ազատ արձակվեն զինվորներ եւ ոստիկաններ սպանածները կամ հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյաները:

Բացի այդ, Լիբանանում բանկերը մեկշաբաթյա դադարից հետո վերսկսել են աշխատանքը, սակայն ոստիկանությունը հսկողություն է սահմանել մասնաճյուղերում, սահմանափակումներ մտցրել արտերկրից փոխանցումների վրա:

Իսկ, օրինակ, որոշ մասնաճյուղերում մարդկանց չի թույլատրվում 300 դոլարից ավելի գումար հանել բանկից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Լիբանանում զանգվածային ցույցեր են: Այս ընթացքում վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել, բայց քաղաքական իրավիճակը փակուղուց դուրս չի եկել:

*

*