Լիբանանում պահանջում են կառավարության հրաժարականը

Ցուցարարները կառավարության անդամներին կոռուպցիայի մեջ են մեղադրում
Libanan1 (1)

2 օր է՝ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում Լիբանանում: Այնտեղ պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը, նշում, որ կառավարության պատճառով երկրի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել:

Ցուցարարները կառավարության անդամներին կոռուպցիայի մեջ են մեղադրում, պահանջում պատասխանատվության ենթարկել նրանց: Բողոքավորների եւ ոստիկանների միջեւ բախումներ են գրանցվել, տասնյակ վիրավորներ կան:

Սրանք Լիբանանում վերջին տարիների ամենամասշտաբային ցույցերն են:

*

*