Լիբանանում ցույցերը շարունակվում են․ կա սպանված

Միշել Աունի երեկվա հեռուստաուղերձն ավելի է զայրացրել ցուցարարներին:
libanan-cuyc

Լիբանանում այսօր առավոտից ցուցարարներն արգելափակել են մի շարք գլխավոր ճանապարհներ, դպրոցներն ու բանկերը նորից փակ են: Հաղորդվում է, որ նախագահ Միշել Աունի երեկվա հեռուստաուղերձն ավելի է զայրացրել ցուցարարներին:

Նախագահը հորդորել էր վերջ տալ երկրի իշխանությունների դեմ ապստամբությանը: Ուղերձից հետո Բեյրութում, բանակայինների բացած կրակի հետեւանքով, մեկ ցուցարար է սպանվել:

*

*