Լիբանանում կրկին փողոցներ են փակվել

Լիբանանցիները հոկտեմբերի 17-ից բողոքում են վատ կենսապայմանների, տնտեսական ճգնաժամի եւ կոռուպցիայի դեմ:
libanan-cuyc

Լիբանանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ չնայած նրան, որ անցյալ շաբաթ կառավարությունը հրաժարական էր տվել:

Այսօր առավոտից ցուցարարները մայրաքաղաք Բեյրութում կրկին ճանապարհներ են փակում: Նրանք այժմ էլ պահանջում են նախագահ Միշել Աունի եւ խորհրդարանի հրաժարականը։

Արդեն երրորդ շաբաթն է՝ չեն գործում դպրոցները:

Լիբանանցիները հոկտեմբերի 17-ից բողոքում են վատ կենսապայմանների, տնտեսական ճգնաժամի եւ կոռուպցիայի դեմ:

*

*