Բեյրութում մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով

Սպասվում է, որ այսօր Լիբանանի խորհրդարանը կորոշի, թե ում թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում:
Libanan3

Անցած հանգստյան օրերին լարված էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով: Բողոքի ակցիայի մասնակիցները երեկ շշեր եւ դյուրավառ նյութեր են նետել իրավապահների ուղղությամբ, վերջիններն էլ, ի պատասխան, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենա են կիրառել:

Իրավիճակը սրվել էր, երբ շաբաթ օրը Լիբանանի անվտանգության ուժերը փորձել էին ցրել մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին եւ մաքրել կառավարական շենքերին հարող տարածքը բարիկադներից:

Հիշեցնեմ, որ Լիբանանում հակակառավարական ակցիաներ են անցկացվում հոկտեմբերից: Ցուցարարները պահանջում են տնտեսական բարեփոխումներ:

Սպասվում է, որ այսօր Լիբանանի խորհրդարանը կորոշի, թե ում թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում: Չի բացառվում, որ հրաժարական տված Սաադ Հարիրին վերադառնա կառավարության ղեկավարի պաշտոնին:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*