Պայթյուն Լեհաստանում, կան զոհեր — Երկիր Մեդիա

Պայթյուն Լեհաստանում, կան զոհեր

Ներկայում շարունակվում Է փրկարարական գործողությունը։
lehastan

Լեհաստանում երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է փրկարարների ներկայացուցիչը, որի ճեպազրույցը հեռարձակել Է լեհական հեռուստատեսությունը:

«Շենքի փլատակներից դուրս են բերել երկու մարդու մարմին»,-ասել Է փրկարարների ներկայացուցիչը:

Նա նշել Է, որ ներկայում շարունակվում Է փրկարարական գործողությունը, քանզի չի բացառվում, որ փլատակների տակ Էլի մարդիկ կան: Նաեւ հրշեջները պատահարի վայրը ողողում են ջրով, որպեսզի արտադրության մեջ եղած վառոդը չպայթի:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ մայիսի 17-ի առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել Ստորին Սիլեզիայի Մոնկոլնի վառոդի արտադրության գործարանում: Պայթյունի հետեւանքով վիրավորվել Է 17 մարդ: Նրանցից 15-ը դիմել են բժիշկների, չորս հոգի հոսպիտալացվել Է, եւ նրանցից մեկին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

*

*