Լեհաստանում աշխատանքից ազատել են՝ նախագահի վերաբերյալ կատակի համար

Նա «Ֆեյսբուք»-ի իր անձնական էջում լուսանկար էր տեղադրել․․․
dudan-tramp

Լեհական Belsat հեռուստաընկերությունը հեռացրել է իր սոցիալական ցանցի ղեկավարին` Լեհաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների լուսանկարի հրապարակման համար: Օրերս Իվան Շիլոն «Ֆեյսբուք»-ի իր անձնական էջում լուսանկար էր տեղադրել Սպիտակ տանը երկու երկրների նախագահների հանդիպումից՝ «Ձախից՝ Լեհաստանի նախագահն է» գրառմամբ:

Նկարում նախագահները ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրում: Դոնալդ Թրամփը նստած է, իսկ Անջեյ Դուդան՝ կանգնած եւ մի քիչ սեղանին կռացած: Լուսանկարը քննադատության եւ ծաղրանքի տեղիք է տվել: Հաջորդ օրը հեռուստաընկերության աշխատակից Շուլոն հայտնեց, որ առանց բացատրության հեռացվել է աշխատանքից: Ավելի ուշ ընկերության տնօրենը հայտարարեց, որ պատճառը նախագահի մասին կատակն է, իսկ սա հումոր անելու թեմա չէ:

*

*