Գդանսկում եւ Վարշավայում սուգ Է հայտարարվել քաղաքապետի սպանությունից հետո

Ադամովիչի վրա հարձակված տղամարդուն ցմահ ազատազրկում Է սպառնում:
gdansk-pavel-adamovich2 (1)

Գդանսկում սուգ Է հայտարարված քաղաքագլուխ Պավել Ադամովիչի սպանությունից հետո, այն կտեւի հունվարի 15-ից մինչեւ հուղարկավորության օրը: Այդ մասին PAP գործակալությանը հայտնել Է քաղաքապետի մամուլի քարտուղար Մագդալենա Սկորուպկա-Կաչմարեկը, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստին»-ը:

«Գդանսկում սուգ Է հունվարի 15-ից մինչեւ քաղաքապետ Պավել Ադամովիչի հուղարկավորության օրը»,-ասել Է Սկորուպկա-Կաչմարեկը: Ավելի վաղ քաղաքագլխի սպանության կապակցությամբ եռօրյա սուգ Էր հայտարարվել Վարշավայում: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նաեւ հայտնել Է, որ համազգային սուգ կհայտարարվի Ադամովիչի հուղարկավորության օրը:

Դանակով զինված տղամարդն Ադամովիչի վրա Էր հարձակվել հունվարի 13-ի երեկոյան Գդանսկում WOŚP-ի բարեգործական համերգի ժամանակ: Քաղաքապետը դանակի մի քանի վերքեր Է ստացել, այդ թվում՝ սրտի շրջանում: Հունվարի 14-ին նա, գիտակցության չգալով, մահացել Է հիվանդանոցում:

Ադամովիչի վրա հարձակված տղամարդուն բռնել են, հունվարի 14-ին դատարանը նրան կալանավորել է երեք ամսով: Նրան ցմահ ազատազրկում Է սպառնում:

*

*