Լեհ սենատորները ձեռնոց են նետում ԵՄ-ին եւ ցուցարարներին

Լեհաստանի խորհրդարանի Վերին պալատը քվեարկեց...
lehastan-senat2

Լեհաստանի խորհրդարանի Վերին պալատը քվեարկեց դատական համակարգում նախատեսվող փոփոխությունների օգտին: Ներկա 55 սենատորներից դեմ քվեարկեցին 23-ը, կողմ՝ 30-ը, 2-ը ձեռնպահ մնացին: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն նախագահ Անջեյ Դուդայի ստորագրելուց հետո: Այս մասին տեղեկանում ենք «Ալ Ջազիրայից»:

Հիշեցնենք, որ Լեհաստանի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցեր են ընթանում՝ առաջակվող փոփոխոխությունների դեմ:
Ընդդիմության կարծիքով՝ այդ փոփոխություններով դատավորները կզրկվեն անկախությունից, նրանց կվերահսկեն քաղաքական գործիչները:

Եվրամիությունը նույնպես քննադատել է Լեհաստանի իշխանությունների՝ դատական համակարգը փոփոխելու ծրագրերը եւ սպառնացել պատժամիջոցներով:

*

*