Լեհաստանում զանգվածային ցույցեր են

Պատճառն դատական համակարգում նախատեսվող փոփոխություններն են։
lehastan

Լեհաստանի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցեր են: Պատճառն այն է, որ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել դատական համակարգում նախատեսվող փոփոխությունները:

Ընդդիմության կարծիքով՝ այդ փոփոխություններով դատավորները կզրկվեն անկախությունից, նրանց կվերահսկեն քաղաքական գործիչները: Հարցը քվեարկության կդրվի նաեւ Խորհրդարանի վերին պալատում:

Եվրամիությունը քննադատել է Լեհաստանի իշխանությունների՝ դատական համակարգը փոփոխելու ծրագրերը, սպառնացել պատժամիջոցներով:

*

*