Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ

Ավտոբուսում եղել են երեխաներ:
lehastan-avtobus

Լեհաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուս, որում եղել են ուկրաինացի զբոսաշրջիկներ. երեք մարդ զոհվել է, 51-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով TVN24  հեռուստաալիքի կայքին:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի գիշերը Պշեմիսլ-Սանոկ ավտոճանապարհին:

Լեհական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավտոբուսում գտնվել է 54 մարդ: Տուժածներից 9-ը ստացել է լուրջ վնասվածքներ: Ավտոբուսում եղել են նաեւ երեխաներ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները