Ուկրաինան չի կարող համատեղ զորավարժություններ անցկացնել ՆԱՏՕ-ի հետ Ազովյան ծովում․ Լավրով

Մոսկվան ուշադիր հետեւում է Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում Հյուսիս-ատլանտյան դաշինքի զորավարժություններին
lavrov

Ուկրաինան չի կարող համատեղ զորավարժություններ անցկացնել ՆԱՏՕ-ի հետ Ազովյան ծովում, քանի որ դրա համար անհրաժեշտ է Մոսկվայի համաձայնությունը․ հայտարարել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետեւում է Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում Հյուսիս-ատլանտյան դաշինքի զորավարժություններին, քանի որ դա պետության անվտանգությանն առնչվող հարց է: Լրագրողների հարցին՝ որքանով է հնարավոր 3-րդ համաշխարհային պատերազմ ՝ հաշվի առնելով Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ բոլորն, իր կարծիքով, այնքան ողջամիտ կգտնվեն, որ չհասցնեն դրան:

Ռուսաստանի արտգործնախարարին, այդուամենայնիվ, մտահոգում է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջեւ ցանկացած տեսակի մասնագիտական երկխոսության լիակատար բացակայությունը:

*

*