Լավրովն ԱՄՆ-ում հանդիպել է Թրամփի եւ Փոմփեոյի հետ

Թրամփը զգուշացրել է Ռուսաստանին՝ չմիջամտել հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին
lavrov-tramp

Մոսկվան եւ Վաշինգտոնը մանրամասներ են հաղորդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  եւ պետքարտուղարի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ունեցած հանդիպումներից:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը, Լավորվի հետ հանդիպմանը, զգուշացրել է Ռուսաստանին չմիջամտել հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին: Լավրովը նորից հերքել է ամերիկյան այն մեղադրանքները, թե Մոսկվան խառնվել էր 2016-ի ընտրություններին, բայց ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, որ Թրամփի հետ հանդիպմանը ընտրությունների թեման չեն քննարկել: Թրամփը նաեւ հորդորել է Ռուսաստանին լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը: Կողմերը քննարկել են Իրանի, Հյուսիսային Կորեայի,  նաեւ սպառազինության վերահսկման հետ կապված հարցեր: Լավրովը, Պուտինի հորդորով, եւս մեկ անգամ Թրամփին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա տոնակատարություններին: ԱՄՆ նախագահը դեռ դիտարկում է հրավերը:

 

*

*