Մոսկվայում Լավրովը կհանդիպի Սիրիայի եւ Իրանի իր գործընկերների հետ

Քննարկման գլխավոր թեման կդառնա իրադրության զարգացումը Սիրիայում։
lavrov

Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Վալիդ Մուալեմը եւ Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 28-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հոկտեմբերի 27-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հոկտեմբերի 28-ին կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, նրա սիրիացի եւ իրանցի պաշտոնակիցների մասնակցությամբ,- ասել է Զախարովան:- Քննարկման գլխավոր թեման կդառնա իրադրության զարգացումը Սիրիայում»:

Դիվանագետը հայտնել է, որ նախարարները կքննարկեն նաեւ «Իրաքում ստեղծվող ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարի խնդրի հաշվառմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները