Լավրովը պրագմատիկ պատասխան է խոստացել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

«Ռուսաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսելու փորձերն անհեռանկարային են...»
lavrov-koch-amn

Ռուսաստանը «Սկրիպալների գործի» կապակցությամբ Վաշինգտոնի պատժամիջոցներին կհակազդի պրագմատիկ միջոցներով եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր կողմից կշարունակենք գործել հանգիստ ու պրագմատիկ, բոլոր հարձակումներին հակազդելով փոխադարձության սկզբունքին համապատասխան»,- ասել Է նախարարը «Պրավդա» սլովակյան թերթին տված հարցազրույցում:

Նա նշել Է, որ Ռուսաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսելու փորձերն անհեռանկարային են:

«Դրա հետ մեկտեղ պատրաստ ենք Վաշինգտոնի հետ բնականոն փոխհարաբերություններ կառուցել միմյանց շահերի իրական հաշվառմամբ»,- հավելել Է Լավրովը:

*

*