«Այսօր գլխավորը՝ Սիրիան եւ ԼՂ-ն են». ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

«Այսօր գլխավորը՝ Սիրիան եւ ԼՂ-ն են, նաեւ՝ Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները»,- հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:
kerry-lavrov

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիենայում հանդիպման ընթացքում կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում, Սիրիայում եւ Ուկրաինայում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

«Այսօր գլխավորը՝ Սիրիան եւ ԼՂ-ն են, նաեւ՝ Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները»,- հայտնել է Ռյաբկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Ավելի վաղ Լավրովը հայտնել է, որ նախատեսում է Վիեննայում հանդիպել Քերիի հետ:

*

*