Հայկական արմատներով գեղեցկուհին Վրաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում

«Մայրս վրացուհի Է, իսկ հայրս՝ հայ, որը ծնվել ու մեծացել Է Վրաստանում»
lara-yan

«Miss Universe-2018» գեղեցկության միջազգային մրցույթում, որը Թաիլանդում մեկնարկելու Է դեկտեմբերի 17-ին, Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը:

Լարան Թաիլանդ Է մեկնել նոյեմբերի 28-ին: Նա ինքնաբերաբար Miss Universe մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել՝ արժանանալով «Վիցե-միսս Վրաստան-2017» տիտղոսին:

Մոդելը ծնունդով Թելավիից Է, երկար ժամանակ ապրել Է Ռուսաստանի Չեբոկսարի քաղաքում, ինչից հետո վերադարձել Է հայրենիք:

«Երեք տարի է՝ ես ապրում եմ Թբիլիսիում: Ես միշտ Էլ շատ եմ ճանապարհորդել, բայց աշխատել եմ վերադառնալ հայրենիք, որովհետեւ շատ եմ սիրում Վրաստանը: Մենք, հիմնականում, ապրել ենք Ռուսաստանում: Մայրս վրացուհի Է, իսկ հայրս՝ հայ, որը ծնվել ու մեծացել Է Վրաստանում»,- պատմել Է Լարան:

*

*