Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հանդիպել են Լապշինին

«Նրա առողջական վիճակը բավարար է»:
lapshin-baku1

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է դեսպանության լրատվական կցորդ Դենիս Ապաշկինը:

«Նրա առողջական վիճակը բավարար է: Հետաքննությունը շարունակվում է: Դեսպանությունը մշտական կապի մեջ է Լապշինի փաստաբանի հետ»,- հայտնել է Ապաշկինը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

*

*