ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշումից

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել...
lapshin-baku4

Ռուսաստանը հիասթափված Է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Ռուսական կողմը խորը հիասթափություն Է հայտնում այդ որոշման կապակցությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն,-ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում:-Մտադիր ենք այսուհետեւ Էլ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար՝ նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու նպատակով»:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

*

*