Լրագրողների պաշտպանության կոմիտեն հորդորել է ազատ արձակել Լապշինին

Լապշինը Ադրբեջանում որոնվում է երեք անգամ Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաեւ իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
lapshin

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Բելառուսի իշխանություններին հորդորել է անհապաղ ազատ արձակել Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Մինսկի ոստիկանությունը Լապշինին ձերբակալել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին: Նա բնակվում էր Մոսկվայում եւ գրում էր ռուսական հեղինակավոր Travel Blog-ի համար: Լապշինը Ադրբեջանում որոնվում է երեք անգամ Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաեւ իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Արբեջանը պահանջում է Մինսկում ազատազրկված Լապշինին արտահանձնել իրեն:

2011 թվականից նա ներառված է Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում: Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանն ու Բելառուսը մոտ դիվանագիտական հարաբերություններ ունեն: Իսկ Բելառուսի գլխավոր դատախազն էլ օրերս հայտնել է, որ ուսումնասիրում է բլոգերին արտահանձնելու Ադրբեջանի պահանջը: Կոմիտեն նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար անցանկալի անձ է հայտարարել 180 լրագրողի :

*

*