Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Լապշինի բողոքը

Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել:
lapshin

Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողել դատախազի որոշումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10 օրյա ժամկետում: Մեր լավագույն մասնագետների օգնությամբ կազմվում են ՄԱԿ-ին (Բելառուսի մասով) և ՄԻԵԴ-ին (Ադրբեջանի մասով) ներկայացվող փաստաթղթերի փաթեթը»,-նշում է Զոհրաբյանը:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ովբնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

*

*