Լահորում պայթյունից զոհվածների թիվը հասել Է տասի

Պայթյունը որոտացել է մայիսի 8-ին Դատա Դարբար տաճարի մերձակայքում
lahor paytyun

Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է տասի, տուժել է 20 մարդ, hայտնում է Samaa հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի զոհ է դարձել հինգ հոգի, վերքեր են ստացել տասնյակ մարդիկ: Պայթյունը որոտացել է մայիսի 8-ին Դատա Դարբար տաճարի մերձակայքում: Գրոհի թիրախը դարձել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի մարտիկներին փոխադրող ավտոբուսը: Վերջին տվյալներով՝ ինը վիրավորների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Հիզբուլ Ահրար» խմբավորումը, որն ավելի վաղ անջատվել է «Թեհրիք-ե Թալիբան Պակիստան» արմատական խմբավորումից:

*

*