Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել

Նա եւ մեքենայի վարորդը տեղափոխել են հիվանդանոց:
kusturica

Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաքի ճանապարհին, որը 140 կիլոմետր է հեռու Բելգրադից: Այդ մասին հայտնել Է Blic շվեյցարական տաբլոիդի սերբական տարբերակը: Ըստ նրա տեղեկատվության՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որում գտնվում Էր ռեժիսորը, դուրս է եկել ճանապարհից: Կուստուրիցային, ինչպես նաեւ մեքենայի վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:

Էմիր Կուստուրիցան սերբ կինոռեժիսոր է, որի գործերն արժանացել են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին», Բեռլինի փառատոնի «Արծաթե արջին», Վենետիկի կինոստուգատեսի «Արծաթե առյուծին»: Նա նաեւ The No Smoking Orchestra խմբի կիթառահարն է, խումբ, որը տասից ավելի սկավառակներ է թողարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*