Ավստրիայի կանցլեր Է դարձել Սեբաստյան Կուրցը

Ամենաերիտասարդ կանցլերը հանրապետության պատմության մեջ...
sebastian kurts

Դեկտեմերի 18-ին Ավստրիայի կանցլեր Է նշանակվել հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Սեբաստյան Կուրցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր կոալիցիոն կառավարության երդմնատվության արարողությունը տեղի Է ունեցել Հոֆբուրգ կայսերական պալատում: Կուրցը դարձավ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ամենաերիտասարդ ղեկավարը, որը այն գլխավորում Էր 2013-ից մինչեւ 2017 թվականը, իսկ այժմ նաեւ՝ ամենաերիտասարդ կանցլերը հանրապետության պատմության մեջ՝ կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելով 31 տարեկանում:

Դեկտեմբերի 15-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը՝ Կուրցի գլխավորությամբ, եւ Աստրիայի ազատության կուսակցությունը՝ Հայնց Քրիստիան Շտրահեի գլխավորությամբ, ավարտել են բանակցությունները կառավարության ձեւավորման շուրջ:

Դեկտեմբերի 16-ին կուսակցությունների ղեկավարները հասարակայնությանը ներկայացրել են նախարարական պաշտոնների թեկնածուներին:

*

*