Կուրցը առանձնացրել է Ավստրիայի՝ ԵԱՀԿ նախագահության երեք հիմնական առաջնահերթություն

Նպաստել գոյություն ունեցող հակամարտությունների թուլացմանը, միավորել ուժերը...
sebastian-kurc

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ԵԱՀԿ Մշտական խորհրդին է ներկայացրել իր նախագահության հիմնական առաջնահերթությունները: Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան պատրաստ է 2000 թվականից այս կողմ արդեն երկրորդ անգամ ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը և նպաստել ԵԱՀԿ տարածքում անվտանգության և կայունության հաստատմանը:

Նա առանձնացրել է Ավստրիայի նախագահության երեք հիմնական առաջնահերթություն` նպաստել գոյություն ունեցող հակամարտությունների թուլացմանը, միավորել ուժերը ռադիկալիզմի և բռնի ծայրահեղականության դեմ պայքարում` մասնավորապես երիտասարդների շրջանում, վերահաստատել վստահությունը:

«Մեր նպատակն է ԵԱՀԿ ամբողջ գործիքակազմի միջոցով հասնել Եվրոպայում անվտանգության և կայունության հաստատմանը: Մենք պետք է աշխատենք մեր հասարակություններում կանխելու բռնի ծայրահեղականությունը»,- ասել է Կուրցը:

Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր` նա առաջնահերթությունների շարքում նշել է նաև մեդիայի և կրոնական խմբերի դավանանքի ազատության, ինչպես նաև փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

«ԵԱՀԿ-ն անգամ ամենաբարդ իրադրության պայմաններում անդամ բոլոր երկրներին առաջարկում է լինել երկխոսության և քննարկման տարածք»,- հայտարարել է Կուրցը:

*

*