Միխեիլ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել

Խուլիգանին անմիջապես բռնել են եւ տարել ոստիկանական բաժանմունք։
sahakashvili

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել եւ «զելյոնկա» շփել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչների առջեւ ունեցած ելույթի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը-՝ հղում կատարելով տեղի «Դնեպր.24» կայքին:

«Հունիսի 18-ին Միխեիլ (Սահակաշվիլին) ժամանել Է Կրիվոյ Ռոգ քաղաք:

Հակաահաբեկչական գործողության (Կիեւում այսպես են կոչում Դոնբասում իրականացվող ուժային գործողությունը) մասնակից զինվորների հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո Սահակաշվիլին ճառով դիմել Է քաղաքի բնակիչներին: Բոցաշունչ ճառն ընդհատվել Է ձվերով եւ «զելյոնկայով» «գնդակոծումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Օդեսայի նախկին նահանգապետի վրա հարձակված խուլիգանին անմիջապես բռնել են եւ տարել ոստիկանական բաժանմունք:

*

*