Ղրիմում 37 երեխա տեղափոխող ավտոբուսն այրվել է — Երկիր Մեդիա

Ղրիմում 37 երեխա տեղափոխող ավտոբուսն այրվել է

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սիմֆերապոլից Ալուշտու ճանապարհին, ավտոբուսում եղել է 42 ուղևոր, որոնցից 37 դեռահասներ։
khrim-avtobus

Ղրիմում այրվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսը։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սիմֆերապոլից Ալուշտու ճանապարհին, երեխաները վերադառնում էին հանգստից։

Ավտոբուսում եղել է 42 ուղևոր, որոնցից 37 դեռահասներ։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, պատահարի հետեւանքով տուժածներ չկան, բոլորը հասցրել են դուրս գալ ավտոբուսից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

*

*