Ղրղզստանի կառավարությունը հրաժարական կտա

Ղրղզստանի սահմանադրության համաձայն՝ մեծամասնության կոալիցիայից խմբակցություններից մեկի դուրս գալը նշանակում է կառավարության հրաժարական:
kxrkxzstan

tert.am— Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը հայտարարել է մեծամասնության խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, ինչը նշանակում է կառավարության հրաժարական, հայտնում է Интерфакс գործակալությունը:

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս մեծամասնության կոալիցիայից»,- երկուշաբթի հայտարարել է խմբակցության առաջնորդ Իսա Օմուրկուլովը:

Նա պարզաբանել է, որ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մինչեւ Ղրղզստանի նախագահ ընտրվելը գլխավորում էր Ալմազբեկ Աթամբաեւը, դուրս է գալիս կոալիցիայից՝ դրա մեջ մտնող խմբակցությունների հետ «քաղաքական հայացքների անհամաձայնության» պատճառով: Դուրս գալու մասին որոշումը կայացվել է երկուշաբթի՝ խմբակցության նիստի արդյունքներով:

Ղրղզստանի սահմանադրության համաձայն՝ մեծամասնության կոալիցիայից խմբակցություններից մեկի դուրս գալը նշանակում է դրա կազմաքանդումը, ինչպես նաեւ կառավարության հրաժարականը:

*

*