Կրասնոյարսկում 12-ամյա աշակերտուհին դանակահարել է իր հասակակիցներին

Աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում, վերքերը մահացու չեն:
dnakaharutyun

Կրասնոյարսկի Դիվնոգորսկոյե շրջանում 12-ամյա աշակերտուհին դանակով հարվածել եւ վիրավորել է իր 2 հասակակցներին: Այս մասին տեղեկացնում է Տասս-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ աշակերտուհիները կենցաղային հողի շուրջ վեճ են ունեցել եւ հանդիպել են անտառում՝ հարաբերություններ պարզելու համար: Վեճի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածել  է  մյուս երկուսին:

Այս ամենին ականատես է եղել մի պատահական անցորդ, ով զանգահարել է ոստիկանություն, իսկ վիրավորներին տարել հիվանդանոց:

Աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում, վերքերը մահացու չեն:

 

 

 

*

*