11:58 - 06.12.2018
318 Դիտում
Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել ՌԴ Կրասնոդարի երկրամասում: Դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան, Ուստ-Լաբինսկ-Ուպորնայա ավտոճանապարհին «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան բախվել է շտապօգնության մեքենային, ինչի հետեւանքով 6 մարդ մահացել է:
Ավտոմեքենայի ուղեւորներից մեկը, ինչպես նաեւ շտապօգնության 3 աշխատակից, լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մահացածներից երկուսը երեխաներ են:
Պատրաստեց՝
Անահիտ Իվանյանը