Կրասնոդարում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է

Առանց խմելու ջրի է մնացել Տուապսեն, որտեղ բնակվում է ավելի քան 60 հազար մարդ։
krasnodar-jrhexex2 (1)

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի, Ապշերոնյան եւ Լազարեւյան շրջաններում հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 6-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի մասին։

4 մարմին հայտնաբերվել է Ապշերոնյան շրջանում, որտեղ վնասվել է գրեթե 2 հազար տուն։

Երկու օր առաջ սկսված ջրհեղեղից տուժել է մոտ 30 բնակավայր, վնասվել են ավտոճանապարհներն ու երկաթգիծը, փլուզվել է մի քանի կամուրջ։

Աղետից տուժած շրջաններում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումներն ընդհատումներով են կատարվում։

Առանց խմելու ջրի է մնացել Տուապսեն, որտեղ բնակվում է ավելի քան 60 հազար մարդ։

*

*