Կրակոցներ՝ Լաս Վեգասի խաղատներից մեկի տարածքում (տեսանյութ)

Ոստիկանությունը հորդորել է մարդկանց՝ հեռու մնալ այդ տարածքից:
las-vegas-krakoc

Լաս Վեգասի ոստիկանական վարչությունն իր թվիթերյան էջում տեղեկացնում է, որ Մանդելայ-բեյ խաղատան մոտակայքում, որտեղ քանթրի ոճի փառատոն է անց կացվել, կրակոցներ են հնչել, հաղորդում է BBC-ն: Ոստիկանությունը հորդորել է մարդկանց՝ հեռու մնալ այդ տարածքից:

Ըստ չճշտված տեղեկությունների՝ կա 20-ից ավելի վիրավոր: Կրակողը, հավանաբար կարողացել է փախչել:

Հաղորդվում է, որ հատուկ նշանակության ջոկատներ են ուղարկվել Mandalay Bay հյուրանոց:

Ոստիկանները փակել են հարակից ճանապարհները:

Shooting in Las Vegas. People fleeing (video from the Mandalay Bay hotel) pic.twitter.com/hs98J5uK6T

Պատրաստեց՝

Լիլիթ Գյուլումյանը

*

*