Ցույցեր, կրակոցներ, զոհեր ու վիրավորներ՝ Գազայի հովտում

Իսրայելի սահմանագծին բողոքի երթ են անցկացրել տալով
paxestin-gaza2

Գազայի հովտում հազարավոր պաղեստինցիներ Իսրայելի սահմանագծին բողոքի երթ են անցկացրել՝ տալով 6 շաբաթ նախատեսված բողոքի ակցիաների մեկնարկը, տեղեկացնում է BBC-ն։ Նրանք պահանջում են Իսրայելից՝ հնարավորություն տալ փախստականներին՝ վերադառնալ իրենց բնակավայրերը։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելցիների հետ բախումների հետեւանքով 5 մարդ զոհվել է, 350-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։

Բողոքի ակցիային մասնակցել են մոտ 17000 պաղեստինցիներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի կողմի հրետակոծությունից զոհվել էր 1, վիրավորվել՝ եւս 1 պաղեստինցի, որոնք այդ պահին գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում։

 

 

*

*