Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել

Այս պաշտոնում Կլաարը փոխարինում է գերմանացի Հերբերտ Զալբերին․․․
toivo-klaar

Եվրոպական միության խորհուրդը նոյեմբերի 13-ին կայացած նիստում էստոնացի դիվանագետ Թոիվո Կլաարին նշանակել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հիմնական խնդիրն է օժանդակել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես Վրաստանում ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախուսել տարածաշրջանային համագործակցությունը: Հատուկ ներկայացուցիչը նաև ԵՄ անունից համանախագահում ու մասնակցում է Վրաստանում 2008թ-ի հակամարտության հետևանքների վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին:

Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Թոիվո Կլաարը Արտաքին գործերի եվրոպական ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի պետն էր, իսկ դրանից առաջ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային ծառայության ղեկավարը: Այս պաշտոնում Կլաարը փոխարինում է գերմանացի Հերբերտ Զալբերին, ով պաշտոնը զբաղեցնում էր 2014թ. հուլիսի 8-ից:

 

*

*