Կոսովոյի վարչապետը գանգատվել է իր աշխատավարձից եւ կրկնակի բարձրացրել այն

Ռաուշ Խարադինայը սկանդալի կենտրոնում է հայտնվել։
kosovo-varchapet2

Կոսովոյի վարչապետ Ռաուշ Խարադինայը սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Կառավարության շենքի ցանկապատին ակտիվիստները կախել են գրեթե 300 փողկապ այն բանից հետո, երբ պաշտոնյան բողոքել է ցածր աշխատավարձից եւ հագուստի պակասից։

«Ես պետք է համապատասխանեմ իմ պարտականությունների մակարդակին։ Ինձ անհրաժեշտ է փողկապ եւ վերնաշապիկ»,- օրերս հայտարարել էր նա՝ հիմնավորելով, թե ինչու է կրկնակի ավելացրել իր աշխատավարձը։ Այժմ վարչապետի աշխատավարձը կազմում է ամսական 3500 դոլար, այն դեպքում, երբ երկրում միջին ամսական աշխատավարձը 420 դոլար է։

«Ռամուշ Խարադինայն աղքատ մարդկանց վարչապետ է, ովքեր 200 եվրո են ստանում ամսական։ Նա չպետք է մոռանա, որ ներկայացնում է նրանց, ում համար խնդիրը ոչ թե փողկապներն են, այլ աղքատությունը»,- իրենց հերթին ասել են ակտիվիստները։

*

*