Պհենյանն արդեն մեկ շաբաթ է՝ որոնում է իր կորած սուզանավը

CNN-ն, ամերիկյան իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ Պհենյանն այս շաբաթ կորցրել է իր սուզանավերից մեկը։
korea-kim-chen-yn

CNN-ն, ամերիկյան իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ Պհենյանն այս շաբաթ կորցրել է իր սուզանավերից մեկը։ ԱՄՆ-ը հետեւում էր հյուսիսկորեական այդ սոզանավին, որը գտնվում էր ԿԺԴՀ-ի արեւելյան ափերի մոտ։

Նավն անսպասելիորեն դադարեցրել է տեղաշարժվել, իսկ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հետեւել են, թե ինչպես են կորեացիները որոնում կորած սուզանավը։ Ամերիկացիները ենթադրում են, որ այն ջրասույզ է եղել անսարքության հետեւանքով։

 

Կորեական թերակղզում իրավիճակը լարվել է փետրվարի 6-ից հետո, երբ ԿԺԴՀ-ն հերթական անգամ միջուկային զենք փորձարկեց եւ հրթիռ արձակեց, որով կարելի է միջուկային հարված հասցնել։ Դրանից հետո ՄԱԿ-ը Փհենյանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառեց։ Իսկ Պհենյանը սպառնաց ԱՄՆ-ին՝ ի պատասխան Հավային Կորեայում համատեղ զինավարժությունների անցկացման, որին մասնակցում էին աննախադեպ մեծ թվով ամերիկյան զինծառայողներ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները