Հյուսիսային եւ Հարավային Կորեաները համաձայնության են եկել

Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը միասնական Կորեայի դրոշի ներքո հանդես գալու հարցում․․․
korea

Հյուսիսային եւ Հարավային Կորեաները համաձայնության են եկել ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը միասնական Կորեայի դրոշի ներքո հանդես գալու հարցում: Մարզիկներն իրենց գլխավերեւում կպարզեն սպիտակ դրոշ, որի վրա երկնագույնով պատկերված կլինի Կորեական թերակղզին:

Միասնական թիմով հանդես կգա նաեւ հոկեյի կանանց հավաքականը: Որոշումը կայացվել է երկու երկրների սահմանին՝ ապառազմականացված գոտում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-ից 27-ը՝ Հարավային Կորեայում:

*

*