Հյուսիսային Կորեան նոր տեսակի հրթիռ է փորձարկել

Թեեւ Անվտանգության խորհուրդը Փհենյանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ է սահմանել, Հյուսիսային Կորեան շարունակում է իր փորձարկումները:
balistik-hrtir

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գիտնականներին եւ տեխնոլոգներին հրահանգել է պատրաստվել հրթիռային նոր փորձարկումների: Նա նման կարգադրություն է արել՝ նախօրեին իրականացված բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո:

Պաշտոնական Փհենյանը պնդում է, որ մայիսի 14-ին արձակվել է նոր տեսակի բալիստիկ հրթիռ, որն ունակ է միջուկային խոշոր մարտագլխիկ կրել:

Հյուսիսային Կորեան հայտարարում է նաեւ, որ այս անգամ փորձարկումը հաջողված է եղել: Հրթիռն անցել է շուրջ 800 կիլոմետր, թռիչքը տեւել է 30 րոպե, որից հետո ընկել է ծովը` Հյուսիսային Կորեայի արեւելյան ափի եւ Ճապոնիայի միջեւ: Փհենյանի հրթիռային նոր փորձարկումն անհանգստացրել է միջազգային հանրությանը:

Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի պահանջով վաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կհրավիրի:

Թեեւ Անվտանգության խորհուրդը Փհենյանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ է սահմանել, Հյուսիսային Կորեան, այնուամենայնիվ, շարունակում է իր փորձարկումները:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները