Կոլումբիայում համաձայնության են եկել դադարեցնել աշխարհի ամենաերկար ապստամբություններից մեկը

52 տարի տեւած պատերազմի շուրջ հաշտության համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ կմտնի համաժողովրդական քվեարկությունից հետո:
kolumbia-zinadadar

Կոլումբիայում զինադադար է հաստատվել: FARC ապստամբական խմբավորումը եւ երկրի կառավարությունը համաձայնության են եկել դադարեցնել աշխարհի ամենաերկար ապստամբություններից մեկը: 52 տարի տեւած պատերազմի շուրջ հաշտության համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ կմտնի համաժողովրդական քվեարկությունից հետո, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերին:

Հակամարտությունն ավելի քան 260 հազար մարդու կյանք է խլել, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են: Զինադադարի հաջողվել է հասնել խմբավորման եւ կառավարության միջեւ Կուբայում 4 տարի տեւած բանակցություններից հետո: Այդ ընթացքում կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները հողային բարեփոխման, խմբավորման զինաթափման եւ երկրի քաղաքական կյանքում դրա ինտեգրման հարցերի շուրջ:

*

*