Կոլումբիայում գտել են կործանված օդանավի երկու «սեւ արկղերը»

Կործանված օդանավում եղել են «Շապեկոենսե»-ի 22 խաղացողներ, ակումբի ղեկավարության 28 անդամներ, մարզիչներ եւ հատուկ հրավիրյալներ:
kolumbiaa-sev-arkgh

Կոլումբիայի իշանությունները հայտնաբերել են BAE Avro ինքնաթիռի ինքնագրիչները, որը կործանվել է Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքի Մեդելյին քաղաքի օդանավակայանից ոչ հեռու, տեղեկացնում է  BBC-ին:

Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը Twitter-ում հայտնել է, որ աղետյալ օդանավի երկու «սեւ արկղերը» լավ վիճակում են:

Ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները ճշտել են ավիաաղետի զոհերի թիվը, նշելով, որ բրազիլացի ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվել է ոչ թե 75, այլ 71 մարդ: Պարզվել է, որ վերջին պահին չորս ուղեւորներ հրաժարվել են թռիչքից:

Կործանված օդանավում եղել են «Շապեկոենսե»-ի 22 խաղացողներ, ակումբի ղեկավարության 28 անդամներ, մարզիչներ եւ հատուկ հրավիրյալներ, ինչպես նաեւ 22 լրագրողներ եւ ինքնաթիռի անձնակազմի ինն անդամներ:

*

*