Կոլումբիայում ցեխաքարային հեղեղի հետեւանքով 102 երեխա է զոհվել

Վերջին տվյալներով ընդհանուր առմամբ զոհվել է 314 մարդ:
kolumbia

102 երեխա է զոհվել Կոլումբիայի Մոկոա քաղաքում անցած շաբաթ տեղի ունեցած ցեխաքարային հեղեղից:  Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն:

Վերջին տվյալներով ընդհանուր առմամբ զոհվել է 314 մարդ: Եւս 332-ը ստացել են վնասվածքներ: 127 մարդ անհետ կորած է, որոնց թվում 3 օտարերկրացիներ կան՝ Իսպանիայի, Գերմանիայի եւ Էկվադորի քաղաքացիներ:

Ապրիլի 1-ի գիշերը հորդառատ անձրեւների հետեւանքով գետերը վարարել են՝ հեղեղելով Մոկոա քաղաքը: Քաղաքի փողոցներն ամբողջությամբ լցվել են կողտով ու հսկայական քարերով, կաթվածահար է խմելու ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:

*

*