Կոլորադոյում ապրիլը հռչակվել է «ցեղասպանության իրազեկման ամիս»

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի փոխանցմամբ, համապատասխան հռչակագիրն ընդունել է Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը:
colorado

Ամերիկյան Կոլորադո նահանգում 2019 թվականի ապրիլը «ցեղասպանության իրազեկման ամիս» է հայտարարվել՝ հիշատակելով հայերի, հրեաների եւ այլ ազգերի ցեղասպանությունները:

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի փոխանցմամբ, համապատասխան հռչակագիրն ընդունել է Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը: Փաստաթղթում նշվում է ցեղասպանության մասին իրազեկման կարեւորությունը, նաեւ այն, որ հանցագործները շարունակում են ժխտել իրենց կատարած հանցանքները մարդկության հանդեպ:

*

*